Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,Սիրիայի ընդդիմադիրների վերապատրաստման համար Սիրիա կժամանեն ամերկյան 400 հրահանգիչներ:
Այդ նպատակով Պենտագոնը մտադիր է առաջիկայում ավարտին հասցնել նախապատրաստական աշխատանքներն ու ամերկյան հրահանգիչների տեղաբաշխել հատուկ ճամբարներում, որտեղ նրանք կիրականացնեն Բաշար Ասադի դեեմ մարտնչող սիրական ընդդիմադիր գրոհայինների ուսուցմամբ:
Ընդհանուր առմամբ Սիրիա մեկնելու ցանկության հայտ են ներկայացրել 3 հազար զինվորականներ, որոնցից ընտրվել են ընդամենը 400 մարդ:
Ծրագրի բաղկացուցիչ մասը կազմում է այն հիմնադրույթը, որ հայրենիք վերադառնալուց հետո, փորձ ձեռք բերած զինվորականներին ներգրավեն ԻՊ խմբավորման ու ահաբեկիչների դեմ պայքարում:
ԱՄՆ-ը մտադիր է Սիրիայում իրականացնել տարեկան 5 հազար ընդդիմադիր գրոհայինների ուսուցումը: