ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: