Ռազմական 

Սաուդյան Արաբիայի օդուժը ռմբակոծության է ենթարկել Եմենի հյուսիսային շրջանները

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդուժը հուժկու ռմբակոծության է ենթարկել Եմենի հյուսիսում տեղակայված Սաադ քաղաքը, ինչի հետեւանքով 70 հազար բնակչություն ունեցող քաղաքի բնակչության զգալի մասը ստիպված է եղել լքել բնակավայրը:

 

Սաուդյան Արաբիայի զինված ուժերի տվյալներով, վնասազերծվել են շիա ապստամբների կարեւոր հենակետերը, զինապահեստներմ ու զինվորական շտաբը:

Առանձնապես տուժել են քաղաքի կենտրոնական հատվածները:

 

Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չեն հայտնվել:

 

 

 

 

 

Նույն շարքից