Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հրետակոծել են Մարիուպոլի Սախանկա բնակավայրը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական ուժայինները այսօր ուժգին հրետակոծության են ենթարկել Նովոազովսկի շրջանի Սականկա բնակավայրում տեղակայված աշխարհազորայինների դիրքերը:

 

Հրետակոծությունը իրականացվում է խոշոր տրամաչափի զինատեսակներից ու ականանետներից, բնակավայրը ամբողջությամբ պատված է մշուշում:

 

Միաժամանակ լարված իրավիճակ է հաստատվել Շիրոկինո բնակավայրում, որը ռմբակոծվել է 120 ու 82 միլիմետր տրամաչափի հրետանային արկերից:

Ուկրաինական ուժայինները բնակավայրը ռմբակոծել են առնվազն 14 անգամ:

Լուգանսկում հրետակոծվել է Սչաստիե ու Զոլոտոյե բնակավայրերը: Ուկրաինական կողմը կիրառել է ականանետներ, հրետանային համակարգեր:

 

Նույն շարքից