Ռազմական 

Մարիուպոլի ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, մայիսի 10-ից առանձնապես լարված իրավիճակ է ստեղծվել ռազմաճակատի հարավային հատվածում:

 

Ուկրաինական ուժայինները իրականացրել են Մարիուպոլի շրջանի Շիրոկինո, Բեզիմյաննի, Լեբեդինսկի բնակավայրերի ինտեսիվ հրետակոծությունը:

 

Մարիուպոլ քաղաքում ուկրաինական կողմը կենտրոնացրել է զինատեխնիկայի ու տանկերի խոշոր զորամիավորումներ, որոնք տեղափոխվում են ռազմաճակատի շփման գիծ:

Ուկրաինական ուժայինները կիրառում են ականանետներ, ծանր հրետանային համակարգեր:

 

Շիրոկինո բնակավայրի մոտակայքում ընթանում են թեժ մարտեր, կողմերը կիրառում են տանկեր ու զրահամեքենաներ, զենիթային համակարգեր: Զոհերի ու վիրավորների մասին դեռեւաս տվյալներ չեն հաղորդվել:

 

 

Նույն շարքից