Ռազմական 

Հայաստանում ռուս զինվորները լեռներում սովորում են խլացնել պայմանական հակառակորդի կապը. ՊՆ

Ռադիոէլեկտրոնային պայքարի ռուս մասնագետները Հայաստանի լեռներում անցկացվող զորավարժությունների ժամանակ մշակում են պայմանական հակառակորդի ռադիոխլացումը, երեքշաբթի հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։



«Հայաստանի Հանրապետությունում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանում սկսվել է ուսումնամեթոդական հավաք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ժամանած մասնագետների հետ։ Պարապմունքներում նորակոչիկները կմշակեն պայմանական հակառակորդի կապի ռադիոցանցերի ճնշման հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։



Երեք օրվա ընթացքում հավաքի մասնակիցների հետ կանցկացվի ՀՌՕ ռուսական ռազմակայանում ստացված ժամանակակից սպառազինության և ռազմատեխնիկայի ուսումնասիրության, բարձր լեռնային և շոգ կլիմայի պայմաններում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա դրանց հնարավորությունների և շահագործման կարգի հատուկ դասընթաց, նշում է օկրուգի մամուլի ծառայությունը։



Զինվորները կմշակեն ռադիոխափանումների կայանների բացում, կանցկացնեն ստացված տեղեկության հավաքում և վերլուծություն, ինչից հետո կսահմանեն ռադիոխափանումները պայմանական հակառակորդի կապի համակարգի խախտման համար։

Նույն շարքից