Ռազմական 

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին. Սերյան Օհանյան

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային խաղաղարար առաքելություններին՝ մեր երկրի սահմաններից դուրս ծագող հակամարտությունների կանխարգելման և մեղմացման նպատակով։

 

Խաղարար առաքելություններում Հայաստանը գրանցում է միայն հաջողություններ և այդ կերպ նպաստում համաշխարհային անվտանգության պահպանմանը:


«Արմեն Պրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 12-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ՀՀ ԶՈՒ-ն համաձայնություն է ձեռք բերել, որ Հայաստանը կմասնակցի նաև Մալիում կազմակերպվելիք խաղաղարար առաքելությանը. ՀՀ-ն արդեն նման առաքելություն է իրականացնում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում:

 

«Հայ խաղաղապահներն իրենց խաղաղարար առաքելությունն իրականացնում են Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում։ Այժմ համաձայնություն կա, որ հունիս-հուլիսից ՀՀ ԶՈւ մեկ սպա ուղևորվի Մալի»,- ասաց նախարարը:

 

Նույն շարքից