Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ուկրաինական ուժայինները ծանր հաուբիցներից ու ականանետներից ռմբակոծել են հարավային ռազմաճակատում գտնվոց Շիրոկինո ու Բեզիմյաննի բնակավայրերը:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ՊՆ փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ուկրաինական ուժայինները բնակավայրերի հրետակոծությունն իրականացրել են 122 միլիմետր տրամաչափի հաուբիցներց, տանկերից, ականանետներից, ինչի հետեւանքով մեկ աշխարհազորային ծանր վիրավորվել է:
Բասուրինի խոսքերով, հետախուզությունն տեղեկացրել է, որ հակառակորդը շփման գծում շարունակում է նոր համալրումներ ստանալ, այստեղ նկատվում է ռազմատեխնիկայի կուտակումներ, ուկրաինական կողմը ամրացնում է դիրքերը:
Բասուրինը հայտնել է, որ ուկրաինական ուժայիները օրվա ընթացքում հրադադարը խախտել են շուրջ 37 անգամ: