Ռազմական 

Ռուսաստանը զինավարժություններ է անցկացնում Կասպից ծովում

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Ռուսաստանը զինավարժություններ է անցկացնում Կասպից ծովում:

 

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական երկրամասի մամուլի ծառայությունը, նշելով, որ Կասպից ծովում իրականացվող զորավարժություններում ներգրաված են 20 ռազմանավեր ու 400 զինվորականներ:

 

Նավերը դուրս գալով Մախաչկալայի ու Աստրախանի նավահանգիստներից, ծովում կանցկացնեն ուսումնավարժական մարտեր ու համազարկներ:

Բացի այդ կիրականացվեն ահաբեկչական գործողությունների վնասազերծման ու կանխման փորձեր:

 

Զորավարժություններում ներգրավված են նաեւ սուզանավեր, որոնք հետախուզական գործողություններ կկատարեն ծովի հատակում:

 

Բացի խոշոր նավերից, զորավարժությանը կմասնակցեն ռազմական մոտորանավակներ ու դեսանտային հակադիվերսիոն զորաջոկատներ:

Նույն շարքից