Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկիչների դեմ մարտնչող քուրդ աշխարհազորայինների հայտնի զորահրամանատարը զոհվել է Իրաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Միջադեպը տեղի է ունեցել Իրաքի հյուսիս-արեւելքում գտնվող Քիրկուկ քաղաքում, որը վերջերս ազատագրվել էր ԻՊ գրոհայինների վերահսկողությունից:
Պայթուցիկ սարքը տեղադրվել է ավտոմեքենայում, պայթյունի հետեւանքով զոհվել են գեներալին ուղեկցող պահակախմբի 3 զինծառայողները:
Գեներալը գլխավորում էր Դակուկ քաղաքում տեղակայված քրդական զորախումբը:
Դեռեւս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: