Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի ավիահարվածների հետեւանքով Եմենի մայրաքաղաք Սանայում զոհվել է 90 ու վիրավորվել 300 մարդ:
Սանայի հեռուստատեսության հաղորդմամբ զոհեր ու վիրավորներ կան առանձնապես կանանց ու երեխաների շրջանում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ակտիվացրել է ավիահարվածները Եմենի հյուսիսային շրջանում, ինչի հետեւանքով բնակչությունը ստիպված է էվակուացվել սեփական բնակավայրերից:
Երկրում զգացվում է խմելու ջրի, պարենի ու դեղորայքի խիստ անհրաժեշտություն, բացի այդ մեծացել է վարակիչ ինֆեկցիոն հիվանդությունների ու մալարիայի բռնկումների հավանականությունը