Ռազմական 

Սիրիայի Համա պրովինցիայում կասեցվել է գրոհայինների հարձակումը

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Համա պրովինցիայում գրոհայիննների զորամիավորումները հարձակում են ձեռնարկել Զեյզուն էլեկտրակայանի ուղղությամբ:

Վերոհիշյալ տարածքն ունի ռազմաստրատեգիական նշանակություն ու գրավվելու դեպքում կխաթարի սիրիական զորքեր մատակարարումներն, ինչպես նաեւ դժվարություններ կառաջանան Իդլիբի ռազմաճակատում:

 

Սիրիական զինուժին ծանր մարտերից հետո հաջողվել է կասեցնել գրոհայինների առաջխաղացումը, սակայն, հրետակոծության հետեւանքով էլեկտրակայանում բռնկվել է ուժգին հրդեհ:

 

Միաժամանակ շարունակվել են արյունալի մարտերը Իդլիբի պրովինցիայում: Ահաբեկիչները հարձակում են ձեռնարկել քաղաքային հիվանդանոցի ուղղությամբ:

Քաղաք ներխուժած գրոհայինների մեծ մասը վնասազերծվել են, զոհեր ու վիրավորներ կան նաեւ կառավարական ուժերի շարքերում:

 

Նույն շարքից