Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Սաուդյան Արաբիան զինվորական զորամիավորումներ ու ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Եմենի հետ սահմանակից Նաջրան քաղաքում:
Այդ մասին հաղորդել են արաբական լրատվամիջոցները, նշելով, որ ռազմատեխնիկան տեղափոխվել է Եմենի շիա ապստամբների հերթական հրետակոծությունից հետո:
Հրետակածության հետեւանքով զոհվել է Պակիստանի մեկ քաղաքացի:
Շիա աշստամբները քաղաքի գնդակոծությունը սկսել են նախորդ շաբաթվանից, իսկ երեքշաբթի օրը իրականացված հրետակոծության հետեւանքով Նաջրանում զոհվել էր 3 ու վիրավորվել՝ 37 մարդ:
Բացի այդ Սաուդյան օդուժը շարունակում է Եմենի հյուսիսային շրջանների լայնամասշտաբ ռմբակոծությունը, ինչի հետեւանքով տեղի բնակչությունը ստիպված է լքել բնակավայրերը: