ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing F/A-18F կործանիչը Պարսից ծոցում ավիակրի թռիչքից քիչ հետո կործանվել է: Անձնակազմի երկու անդամները բարեհաջող փրկվել են: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նշվում է, որ ինքնաթիռի կործանումը թշնամական գործողությունների հետևանք չի եղել, սակայն սկսվել է քննություն հանգամանքները պարզելու համար:
Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիակրից իրականացվում են մարտական ինքնաթիռների թռիչքներ, որոնք հարվածներ են հասցնում Իրաքում և Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերին: