Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ՆԱՏՕ-ն Էստոնիայում համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում:
Զորավարժություններին մասնակցում է 13 հազար զինվորական: Դրանցում ներգրավված են հետեւակային, հրետանային զորամիավորումներ, ռազմական տեխնիկա , նավեր ու ինքնաթիռներ:
ՆԱՏՕ-ի ռմբակոծիչները իրականացրել են ցամաքային թիրախների ոչնչացման մի շարք ցուցադրություններ, օդային մենամարտեր:
Զորավարժություններում ներգրավված են ամերիկյան, լեհական, անգլիական, իտալական ռմբակոծիչներ: