Ինչպես տեղեկացնում է իրանականFARSգործակալությունը, Իրանական զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազաերին հայտարարել է, որ Իրանը պատերազմ կսկսի յուրաքանչյուր պետության դեմ, ով հարձակում կձեռնարկի Եմեն ուղեւորվող իրանական նավերի դեմ:
Ինրանական նավերը շարժմում են Եմեն՝ շուրջ 2,5 հազար տոննա հումանիտար օգնություն հասցնելով այդ երկրին: Նավը դուրս գալով Իրանի հարավայի ափերից, Եմենի Խոդեյդա նավահանգիստ կժամանի այսօր:
Հիշեցնենք, որ Եմենի շիա ապստամբների ու հակամարտող մյուս կողմերի միջեւ ձեռք էր բերվել 5-օրյա հրադադար, ինչը հնարավորություն է տալիս Եմեն հասցնել անհրաժեշտ հումանիտար օգնությունը:
Միաժամանակ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրանական նավերը, առանց ՄԱԿ-ի նախնական համաձայնության չեն կարող մուտք գործել Եմենի նավահանգիստներ: