Ռազմական 

Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները հինգշաբթի կտեղափոխվեն Տաջիկստան

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հինգշաբթի կտեղափոխվեն Տաջիկստան` ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համակազմների մարտունակության անսպասելի ստուգման շրջանակում, Ղրղըզստանի ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադը նույն օրը կավարտի երթն իր տարածքից, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։



ՀԱՊԿ ուժերի մարտունակության ստուգումը սկսվել է երեքշաբթի Տաջիկստանում։ Ծրագրվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2,5 հազար զինծառայողներ, մոտ 200 միավոր ռազմական տեխնիկա և մոտ 20 միավոր մարտական ավիացիա։ Ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում է մոտ 500 զինվոր և 60 միավոր տեխնիկա։


 

Փաստաթղթում նշվում է, որ մեկնող համակազմները շարժվում են դեպի Տաջիկստանի հարավ` «Հարբմայդոն» հրաձգարան ուսումնամարտական խնդիրների կատարման համար ՀԱՊԿ անսպասելի ստուգման շրջանակում։ Ստուգման ընթացքի և զորավարժությունների կազմակերպման վերահսկողության համար կժամանի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ 

Նույն շարքից