Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերը, լիբանանյան կամավորնրի օժանդակությամբ ազատագրել են լիբանանա-սիրիական սահմանագծին տեղակայված գրեթե բոլոր ռազմաստրատեգիական հանգույցները:
Վերջին շրջանում Ան-Նուսրա ու ԻՊ գրոհայինների միջեւ ընթանում են արյունալի մարտեր, ինչի շնորհիվ, սիրիական զորքերին հաջողվել է ազատագրել սահմանին գտնվող Կալյամուն շրջանի տիրապետող բարձունքները:
Ներկայումս սիրիական զինուժի վերահսկողության տակ է գտնվում սահմանի 50 կմ երկարություն ունեցող հատվածը:
Միայն վերջին մարտերում սիրիական կառավարական ուժերին հաջողվել է լիկվիդացնել ավելի քան 100 ահաբեկիչների: