Ինչպես հաղորդում է հնդկական Times ofIndiaպարբերականը, Հնդկաստանի պաշտպանության նախարարության խորհրդի նիստում որոշում է կայացվել Ռուսաստանից ձեռք բերել 197 ուղղաթիռ:
Գործարքի արժեքը կազմում է շուրջ 467 միլիոն դոլար:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցում կողմերը պայմանավորվել էին ընդլայնել ռազմա-տեխնիկական ու առեւտրական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Հնդկաստանի միջեւ գոյություն ունի ռազմական բնագավառում համագործակցության երկարատեւ փորձ:
Հնդկաստանը Ռուսաստանից ձեռք է բերել զինատեխնիկա, նավեր ուղղաթիռներ ու ինքնաթիռներ: