Ռազմական 

ԻՊ գրոհայինները Սիրիայում գլխատել են 10 մարդու

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայի հնագույն քաղաք Պալմիրայի փլատակներում մահապատժի են ենթարկել շուրջ 26 մարդու, որոնցից 10-ը՝ գլխատվել են:

 

Այդ մասին հայտնել է Սիրիայի մարդու իրավունքների իրավապաշտպան Աբդել Ռահմանը, նշելով, որ գրոհայինները խաղաղ բնակիչներին մահապատժի են ենթարկել Սիրիայի կառավարական ուժերի հետ համագործակցելու կասկածանքով:

 

Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո գտնվող Պալմիրա քաղաքի մոտ արյունալի մարտեր են տեղի ունենու գրոհայինների ու կառավարական ուժերի միջեւ:

Միջազգային կոալիցիայի օդուժը շարունակում է ԻՊ գրոհայինների դիրքերի ռմբակոծություններն Իրաքում ու Սիրիայում, որոնք , սակայն, էական արդյունք չեն տալիս:

Ահաբեկչական խմբավորումը վերջին շրջանում Սիրիայում զգալի հաջողություններ է գրանցել ու գրավել նորանոր տարածքներ:

Նույն շարքից