Ռազմական 

Քուրդ աշխարհազորայինները Սիրիայում ազատագրել են մի շարք բնակավայրեր

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիական կառավարական ուժերի ու ԻՊ գրոհայինների միջեւ շարունակվում են արյունալի մարտերը Դեր Էր-զոր պրովինցիայում:

 

Հիմնական մարտերը ընթացել են ռազմական օդանավակայանի տարածքում, որտեղ գրոհայինների բոլոր հարձակումները հետ են մղվել: Կառավարական ուերին հաջողվել է կասեցնել հակառակորդին պատճառելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

Միաժամանակ Ալ-Հասակա պրովինցիայում իրականացրած հարձակողական գործողությունների արդյունքում քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են շուրջ 10 բնակավայր:

Սիրիական օդուժի օժանդակության պայմաններում քրդերին հաջողվել է հետ մղել Թել-Համիսա քաղաքի դեմ ԻՊ գրոհայինների ձեռնարկած հարձակումը:

 

 

Նույն շարքից