Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԻՊ արմատական խմբավորման գրոհայիններին հաջողվել է գրավել Իրաքի Էր-Ռամադի քաղաքի պետական բոլոր կառույցները:
Իրաքի իրավապահների տվյալներով, քաղաքի գրավումից հետո, գրոհայինները ադմինիստրատիվ կառույցներում ծածանել են իրենց սեւ դրոշը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ գրոհայինները Իրաքի Էր-Ռամադի քաղաքում իրականացրել են երեք հզոր պայթյուն, իսկ այնուհետեւ հարձակում ձեռնարկել քաղաքի պետական հաստատությունների ուղղությամբ:
Պայթյունների հետեւանքով զոհվել էր առնվազն 10 ոստիկան: