Ռազմական 

Սիրիայի Կալյամունի շրջանում ազատագրվել են ռազմաստրատեգիական մի շարք բարձունքներ

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի պրովինցիայի Կալյամունի շրջանում սիրիական կառավարական ուժերի հատուկ գործողությունների արդյունքում ԻՊ գրոհայիններից ազատագրվել է Բարուխ կոչվող ռազմաստրատեգիական բարձունքը, որը գտնվում է ծովի մակերեւույթից 2500 մետր բարձրության վրա:

 

Միաժամանակ լիբանանյան սահմանակից շրջաններում լիբանանյան Հեզբոլահ շարժման կամավորները, կառավարական ուժերի օժանդակությամբ սալաֆիթների վերահսկողությունից ազատագրել են Դահր Ալ- Հավա բարձունքը:

 

Այսպիսով սիրիական ուժերի վերահսկողության տակ են գտնվում լիբանանա-սիրիական սահմանագծի բոլոր կարեւոր ռազմական հանգույցները:

 

Բացի այդ, կառավարական ուժերը հրետանային ռմբակոծության են ենթարկել Արեւելյան Ղութում տեղակայված ահաբեկիչների դիրքերը՝ պատճառելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

 

Նույն շարքից