Ռազմական 

ԻՊ գրոհայինները հարձակում են իրականացրել Իրաքի պետական հաստատությունների ուղղությամբ

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԻՊ գրոհայինները Իրաքի Էր-Ռամադի քաղաքում իրականացրել են երեք հզոր պայթյուն, իսկ այնուհետեւ հարձակում ձեռնարկել քաղաքի պետական հաստատությունների ուղղությամբ:

 

Պայթյունների հետեւանքով զոհվել է առնվազն 10 ոստիկան:

Ներկայումս քաղաքը վերահսկվում է Իրաքի կառավարական ուժերի կողմից, սակայն ծայրամասերում ամրացած գրոհայինները փորձեր են ձենարկում այն վերագրավվելու ուղղությամբ:

 

Մարտերը քաղաքում կրում են տեւական բնույթ:

 

Միաժամանակ միջազգային օդուժի ինքնաթիռնրը շարունակում են ահաբեկիչների դիրքերի ռմբակոծությունները, որոնք, սակայն, են զսպում գրոհայիններին:

 

Նույն շարքից