Ուկրաինական ուժայինները մի քանի հարձակում են ձեռնարկել Դոնեցկի օդանավակայանի ու Շիրոկինո բնակավայրի ուղղությամբ:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ ուկրաինական զինուժը ձեռնարկել է 4 հարձակում ռազմաճակատի հարավում գտնվող Շիրոկինո բնակավայրի դեմ:
Միաժամանակ ուժայինները 2 անգամ փորձել են ճեղքել աշխարհազորայինների պաշտպանությունը Դոնեցկի օդանավակայանի տարածքում:
Ավելի վաղ, ԵԱՀԿ դիտորդներ հրադադարի խախտումներ էին գրանցել Շիրոկինոյում ու օդանավակայանի շրջանում:
Ուկրաինական կողմը դիտորդներին մեղադրել էր փաստերի նենգափոխման ու կողմնապահ դիրքորոշման մեջ: