Ռազմական 

Սոմալիում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 10 զինվորական

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Սոմալիի հարավում արմատական գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 10 զինվորական:

 

Գրոհայինները հարձակում են ձեռնարկել երկրի հարավում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ, մարտերի ընթացքում զոհվել են 10 զինծառայողներ, կան տասնյակ վիրավորներ:

 

Կառավարական ուժերին հաջողվել է վնասազերծել 15 գրոհայինների:

Հիշեցնենք, որ Սոմալիում գործող գրոհայինները սերտ կապեր ունեն Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ, երկրում պարբերաբար իրականացնում են ահաբեկչություններ ու մարդկանց առեւանգումներ:

 

Սոմալին համարվում է ծովահենության կենտրոն ու աշխարհի ամենաանկայուն ու հետամնաց երկրներից է:

 

 

Նույն շարքից