Ռազմական 

Մայիսի 10-16-ը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց:



Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝  Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նույն շարքից