Ռազմական 

Աֆղանստանում թալիբները առեւանգել են 30 մարդու

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Աֆղանստանի արեւելքում գտնվող Պակտիա պրովինցիայում ծայրահեղական թալիբների հարձակման հետեւանքով առեւանգվել է առնվազն 30 մարդ, որոնց թվում կան նաեւ կանայք ու երեխաներ:

 

Ոստիկանությունը առեւանգման վերաբերյալ դեռեւս մանրամասներ չի ներկայացրել:

 

Առեւանգման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբներ:

 

Ավելի վաղ Զաբուլ պրովինցիայում ավտոբուսի վրա հարձակման ընթացքում թալիբները առեւանգել էին 30 ուղեւորների, որոնց մեղադրել էին իրավապահների հետ համագործակցությունում: ավելի ուշ 19 առեւանգվածներ ազատ էին արձակվել:

 

 

Նույն շարքից