Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, ԱՄՆ զինված ուժերի հատուկ ջոկատայինները դեսանտ են իջեցրել Սիրիայի տարածքում ու ԻՊ խմբավորման դեմ իրականացրած գործողությունների արդյունքում լիկվիդացրել են գրոհայինների դաշտային հրամանատարներից մեկին:
Ամերիկյան հատուկ ջոկատայինների գործողությունները իրականացվել են գիշերը, այլ մանրամասներ չեն հաղորդվել:
ԱՄՆ ու դաշնակիցների կոալիցիայի օդուժը շարունակում է իսլամականների դիրքերի ռմբակոծությունը:
Միաժամանակ ամերիկյան հրահանգիչները իրականացնում են իրաքյան զինվորականների ու քուրդ աշխարհազորայինների ռազմական ուսուցումն ու նրանց տրամադրում զենք ու զինամթերք: