Ռազմական 

Սիրիայում վնասազերծվել են ԻՊ խմբավորման 40 գրոհայիններ

Սիրիայի կառավարական ուժերը Դեյր Էր-Զոր պրովինցիայում ընթացող մարտերի ընթացքում լիկվիդացրել են ԻՊ խմբավորման շուրջ 40 գրոհայինների:

Այդ մասին հայտնել է սիրիական ազգային հեռուստատեսությունը, նշելով, որ վնասազերծված գրոհայինների թվում է եղել նաեւ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Աբու ալ-Սաուդին, ով գլխավորել է գրոհայինների զորաջոկատը:

 

 

Սիրիական զինուժը հատուկ գործողություններ է ծավալել Ալ-Օմար նավթահորերի շրջանում, որտեղ լիկվիդացվել է դաշտային հրամանատարը:

 

ԱՄՆ ու դաշնակիցների կոալիցիայի օդուժը շարունակում է իսլամականների դիրքերի ռմբակոծությունը:

 

Միաժամանակ ամերիկյան հրահանգիչները իրականացնում են իրաքյան զինվորականների ու քուրդ աշխարհազորայինների ռազմական ուսուցումն ու նրանց տրամադրում զենք ու զինամթերք:

 

 

 

Նույն շարքից