Ռազմական 

Կառավարությունը հավանություն տվեց զինծառայողների՝ օտարերկրյա պետություններում բուժվելու մասին նախագծին

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենքի նախագծին, սակայն  որոշակիորեն լրամշակված տարբերակին։



ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողության իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում ՀՀ տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել արտերկրում։

 

 

«Բուժումը առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝  հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը»,- ներկայացրեց նախարարը:

 

 

Նա նշեց, որ այս հարցը երկար ժամանակ օրակարգում է և քննարկվել է Արդարադատության նախարարության հետ։

 

 

«Գտնում ենք, որ նախագծի ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների համար օտարերկրյա պետություններում պետական բյուջեի հաշվին բուժումը լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինվորական ծառայության պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանված լինելու հանգամանքը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նույն շարքից