Հայաստանի ռուսական ռազմակայանի «Սիվերսկի» զինվորական ավանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել անձնակազմի ճաշարանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինվորական ճաշարանի նորոգման-վերականգնման աշխատանքները կատարվել են կես տարվա ընթացքում:
Այդ ժամանակամիջոցում նորոգվել և վերասարքավորվել են բոլոր սրահներն ու հաղորդակցումները, օդափոխության համակարգը, տեղակայվել է նոր սննդային բլոկ:
Կատարվել է ճաշարանի շենքի կոսմետիկ նորոգում: Ճաշարանի շենքը և դրա սրահները վերասարքավորվել են «շվեդական սեղանի» տարրերով սննդով զինծառայողների ապահովման համար: Այս համակարգը թույլ է տալիս միաժամանակ կերակրել ավելի քան 500 զինծառայողների:
Ներկայում ռուսական ռազմակայանում ընթանում են «Մեծ ամրոց» զինվորական ավանում հերթական զինվորական ճաշարանի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
Ընթացիկ տարում պլանավորված Է վերականգնել և վերասարքավորել զինծառայողների պարենային ապահովման բոլոր օբյեկտները: