Իրավական 

Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 27-ին՝ ժամը 03.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Բագրատաշեն-Վանաձոր 15 կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Դեբեդ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

 

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում, Ախթալա քաղաքի սկզբնամասում, «Հոնդա ակորդ» մակնիշի Р062СК/26/RUS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և հայտնվել Դեբեդ գետում. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ՝ Հ. Փ.-ին (ծնվ. 1960թ.), Գ. Մ.-ին (ծնվ. 1958թ.) և Դ. Կ.-ին (ծնվ. 1988թ.) տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Նույն շարքից