Իրավական 

Ծեծկռտուք Հրազդանում

Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ապրիլի 25-ին, ժամը 12.30-ին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1968 թ. ծնված Սամվել Հ.-ն  և հայտնել, որ իրենց տանը ծեծի է ենթարկվել: 



 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Հ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տան պատշգամբում, վիճաբանության ժամանակ, ոմն Սուրո ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Սամվել Հ.-ին տրվել է ԴԲՓ ուղեգիր:


Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սուրոն 1985 թ. ծնված  Սուրեն Ք.-ն է, որը բերման է ենթարկվել բաժին տվել խոստովանական բացատրություն:


Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից