Իրավական 

Անհայտ անձը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս է պատճառել քաղաքացուն

2014 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը քննությամբ չպարզված վայրում ու անհայտ հանգամանքներում սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մեսրոպ Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքից:

 

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և քննվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում:

 

ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Կատարվում է նախաքննություն: 

Նույն շարքից