Իրավական 

Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցում նռնակ է հայտնաբերվել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծ այսօր ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:



Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը և նշում, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:



Ավտոտնակում հայտնաբերվել է ուսումնական նռնակ:

Նույն շարքից