Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Տաջիկստանից ստացվում են տագնապալի լուրեր:
Աֆղանստանում գործող արմատական թալիբները, զարգացնելով իրեն առաջխաղացումը, վերահսկում են Տաջիկստանին սահմանակից Բադաշխան երկրամասի զգալի մասը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, թալիբների առանձին զորաջոկատներ ընդհուպ մոտեցել են Տաջիկստանի սահմաններին, որը անհանգստություն է առաջացրել պաշտոնական Դուշանբեում:
Տաջիկական հատուկ ծառայությունների տվյալներով, թալիբներն առայժմ չեն պատրաստվում հատել սահմանը, սակայն, սահմանագծի երկյանքով կազմավորվել է պաշտպանական երկրորդ գիծը, հնարավոր պրովոկացիաների կանխման նպատակով:
Տաջիկստանի իշխանությունները վստահ են, որ սեփական ուժերով կարող են կանխել յուրաքանչյուր պրովոկացիա:
Ներկայումս տաջիկական բանակը իր զինված ուժերում ունի 37 տանկ, 46 զրահամեքենա, 10 հրետանային համակարգ, 3 զենիթային համակարգ ու 25 մարտական ինքնաթիռ, 20 ուղղաթիռ: