Ռազմական 

Մալիում վերսկսվել են ռազմական գործողությունները

Մալիի հանրապետությունում վերսկսվել են ռազմական գործողությունները երկրի կառավարական ուժերի ու հյուսիս-արեւելքում գործող ապստամբների խմբավորումների միջեւ:

 

Ապստամբները փորձել են գրավել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Մենակա քաղաքը:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ երկրում գործող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը կոչ են արել հակամարտող կողմերին դադարեցնել բախումները ու խնդիրը կարգավորել երխոսությամբ:

 

Ավելի վաղ այդ քաղաքը վերահսկում էին ապստամբ տուարեգները: Կառավարական զինուժին հաջողվել էր քաղաքը ազատագրել ապստամբներից:

Տվյալների համաձայն քաղաքի շրջանում մարտերը դեռեւս շարունակվում են, երկուստեք կան զգալի կորուստներ:

 

 

Նույն շարքից