Ռազմական 

Ուկրաինական ուժայինները Դոնեցկում ու Շիրոկինոյում նոր պրովոկացիաներ են հրահրում

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ուժայինները Դոնբասի մի շարք շրջաններում հարձակողական գործողություններ են իրականացնել:

 

Աշխարհազորայիններին դեռեւս հաջողվում է կասեցնել հակառակորդի բոլոր պրովոկացիոն գործողությունները:

 

Առանձնակի ակտիվ ռազմական բախումներ են գրանցվել Մարուպոլի սահմանակից Շիրոկինո բնակավայրում, որտեղ ուկրաինական ազգայնական գումարտակները հարձակման ժամանակ կիրառել են ծանր հրետանի ու տանկեր:

 

Շիրոկինո ժամանած ԵԱՀԿ դիտորդները գրանցել են հրադադարի մի շարք խախտումներ:

Միաժամանակ հրետակոծության են ենթարկվել Դոնեցկի Լուգանսկոյե, Մայորսկ , Գրանիտնոյե բնակավայրերը:

 

Մարտերը վերսկսվել են նաեւ Լուգանսկի ուղղությամբ, որտեղ լսվում են ականանետների ու հրետանային համազարկներ:

 

Նույն շարքից