Ռազմական 

Միջազգային օդուժը 27 ավիահարված է իրականացրել ԻՊ խմբավորման հենակետերին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԱՄՆ ու նրա դաշնակիցների միջազգային օդուժը առնվազն 27 ավիահարված են հասցրել Սիրիայում ու Իրաքում տեղակայված ԻՊ խմբավորման դիրքերի ուղղությամբ:

 

Միայն Իրաքում իրականացվել է 22 ավիահարված: Գրոհայինների դիրքերը ռմբակոծվել են Մոսուլի, Էր-Ռամադիի, Քիրքուկի, Ասադի ու մի շարք այլլքաղաքների շրջանում:

 

Ռմբակոծության հետեւանքով վնասազերծվել է ահաբեկիչների կրակային հենակետերն ու հրամանատարական դիտանոցները, շարքից հանվել ռազմատեխնիկա ու ստրատեգիական այլ կառույցներ:

 

Նույն շարքից