Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Պենտագոնը մտադիր է հակաօդային պաշտպանության ռադար տեղադրել Ալյասկայում:
Այս մասին հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ ռադարի գործարկումը կսկսվի 2020 թ.-ից:
Պենտագոնի հաղորդագրության համաձայն, նոր ռադարը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել Միացյալ նահանգների հակաօդային պաշտպանական համակարգը, ինչպես նաեւ կդյուրացնի Ալյասկայում ու Կալիֆեռնիայում ցամաքային գործողությունների արդյունավետությունը:
Ռադարի տեղադրման վայրի մասին դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Տարվում են շրջակա միջավայրի ուսումնասիրության ու փորձագիտական աշխատանքներ: