Ռազմական 

Սեյրան Օհանյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ (լուսանկարներ)

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կիրակի այցելել է կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը և բուժ վարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը: 

 

 

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ:

 

Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ: 

 

Իսկ վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների:

 

Նույն շարքից