Ռազմական 

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները կմասնակցեն Տաջիկստանում արտագնա նիստին

ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները մայիսի 26-27-ին Տաջիկստանում կմասնակցեն Պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող խորհրդակցության արտագնա նիստին և կքննարկեն Կենտրոնական Ասիայում ստեղծված իրավիճակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:



«ՀԱՊԿ խորհրդակցության մասնակիցները կքննարկենԿենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ելույթ կունենա զեկույցով ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման ընթացքի և հեռանկարների մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2014-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների լույսի ներքո, ինչպես նաև կիրազեկի Աֆղանստանում իրավիճակի զարգացման միտումների մասին:



Բացի այդ, խորհրդարանականները կայցելեն տաջիկա-աֆղանական սահման, Տաջիկստանի ԶՈւ դեսանտագրոհային բրիգադ և հանրապետության նախագահին կից թմրանյութերի վերահսկողության գործակալություն:

Նույն շարքից