Բրյուսելում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար Հանս-Լոթաչ Դոմրեզեն մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում ալյանսի զինուժի դեմ կարող է միջուկային զենք կիրառել:
Այդ մասին գրում է Focus պարբերականը, նշելով, որ Ռուսաստանը չի բացառում պատերազմի դեպքում միջուկային զինատեսակների օգտագործման հավանականությունը, այն պարագայում, որ ալյանսը կտրականապես դեմ է դրան:
Գեներալի խոսքերով, Ուկրաինական դեպքերից հետո Ռուսաստանը ակտիվացրել է ռազմական ավիացիայի թռիչքների, ինչի հետեւանքով գրանցվել է օդային տարածքների խախտման 300 դեպք:
Նա ավելացրել է, որ ալյանսը նախապատրաստում է արագ կողմնորոշման խմբի ստեղծումը Արեւելյան Եվրոպայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար ֆիլիպ Բրիդլավը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից ալյանսը սպառնալիք չի տեսնում: