Ռազմական 

Ռոգոզին. Հայրենական տանկաշինությամբ Ռուսաստան գերազանցում է Արեւմուտքին

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, արտասահմանյան մասնագետներին առաջիկայում չի հաջողվի ստեղծել Արմատա տանկին գերազանցող որեւէ այլընտրանքային տարբերակ, քանի որ հայրենական տանկաշինությունում ձեռք են բերվել աննախադեպ հաջողություններ:

 

Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, նշելով, որ տանկաշինության բնագավառում Ռուսաստանը Արեւմուտքից առաջ է անցել առնվազն 10-15 տարով:

 

Ավելի վաղ արեւմտյան մամուլը տեղեկացրել էր, որ Գերմանիան ու Ֆրանսիան նպատակադրվել են նոր տիպի տանկ ստեղծել, որը կգերազանցի իր հնարավորություններով Արմատային:

 

Ռոգոզինի պնդմամբ, նոր տանկ ստեղծելու համար Արեւմուտքին կպահանջվի 10-15 տարի, իսկ այդ պարագայում Ռուսաստանն իր զինատեխնիկայում կունենա առավել գերժամանակակից նմուշներ

Նույն շարքից