Ռազմական 

Կիեւը նոր դիվերսիոն խմբեր է կենտրոնացնում Դոնբասում

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ուժայինները Դոնբասի օկուպացված տերիտորիայում կազմավորել են 85 դիվերսիոն-ահաբեկչական խումբ, որից 19-ը բաղկացած է օտարերկրյա վարձկաններից:

 

Այս մասին հայտնել է Դոնեցկի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը, նշելով, որ տարբեր թվաքանակով շուրջ 85 զորաջոկատներ նպատակ են հետապնդում ներթափանցել Լուգանսկ ու Դոնեցկ ու դիվերսիոն քայքայիչ գործողություններ իրականացնել վերոհիշյալ տարածքներում:

 

Նրա խոսքերով, դիվերսիոն խմբերում ներգրավված են Վրաստանի, մերձբալթյան, եվրոպական երկրների ու ամերիկյան զինվորականներ, որոնք տիրապետում են ռուսաց լեզվին ու նպատակ ունեն Դոնբաս ներթափանցել ռուս զինծառայողների համազգեստներով:

 

Նույն շարքից