Ռազմական 

Հալեպի հռթիռակոծության հետեւանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ

 

Հալեպում մայիսի 26-ին ահաբեկչական հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրթիռներն ընկել են ալ Մինշիե և ալ Աբարե թաղամասերում:

 

Սիրիական բանակը Դարաայի շրջանում «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Կանխվել է ահաբեկիչների Աբդ ալ Ազիզի Աբազիդ մզկիթ ներխուժելու փորձը:

 

Պայքարը ահաբեկիչների դեմ շարունակվում է Սուեյդայի նահանգում, որտեղի Թել Բաթիան շրջանում «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական բանակն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցելով, փորձում է փակել ահաբեկիչների տարածման ճանապարհը, ինչպես նաև արգելել զենքերի տեղափոխումը Իրաքից և Հորդանանից:

 

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:

Նույն շարքից