Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Միացյալ նահանգներն ու Թուրքիան որոշել են օդային օժանդակություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին:
Մինչ այդ ամերիկյան ու թուրքական կողմերը իրականացնում էին սիրիական ընդդիմադիրների վերապատրաստումն ու զինումը:
Այժմ կոնկրետ որոշում է կայացվել օդային օժանդակություն ցուցաբերել ընդդմադիրներին: Հատկանշական է, որ ընդդիմադիր խմբավորումների մեծ մասը ներկայումս մարտնչում են Բաշար Ասադի դեմ, ուստի ավիահարվածները կհասցվեն ոչ միայն ահաբեկչական, այլ նաեւ կառավարական ուժերի դիրքերին:
Նախատեսվում է ավիահարվածները հասցնել Ադանայում տեղակայված ռազմական բազայից:
Փաստորեն Միացյալ նահանգներն ու Թուրքիան բացեիբաց մարտահրավեր են նետում Սիրիային՝ ապացուցելով, որ ընդհանրապես շահագրգռված չեն սիրիական խնդրի խաղաղ կարգավորմամբ: