Սիրիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունները ի զօրու չեն կանգնեցնել ԻՊ գրոհայինների առաջխաղացումը: Այդ մասին հայտնել է Al-Arabia գործակալությունը, նշելով, որ Պալմիրա քաղաքի գրավումից հետո ահաբեկիչները սրընթաց կերպով առաջ են շարժվում:
ԻՊ գրոհայինները, գրավելով ֆոսֆատների հանքերը, Պալմիրայից առաջ են շարժվել առնվազն 70 կիլոմետր:
Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում Աս-Սուքնայի, Պալմիրայի ու դեպի Դամասկոս ձգվող բոլոր ճանապարհների երկյանքով:
Սիրիական պետական հեռուստատեսության տվյալներով ռազմական գործողությունների առաջին փուլում վնասազերծվել է առնվազն 50 գրոհային:
Միաժամանակ ԻՊ գրոհայինները գրավել են Բուսեյրի քաղաքը, որը Պալմիրայի շրջանում կառավարական ուժերի վերջին հենակետն էր: Ահաբեկիչները ամբողջությամ շրջապատել են սիրիական ռազմաբազան, որտեղ կենտրոնացված է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: