Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Եմենի շիա ապստամբները վնասազերծել են Սաուդյան թագավորության ռմբակոծիչը:
Այս մասին տեղեկացնում է Yemen Post պարբերականը, նշելով, որ խփված ինքնաթիռի վրա հստակ երեւում է Սաուդյան Արաբիայի դրոշն ու զինանշանը:
Պաշտոնական Էր-Ռիադը դեռեւս չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ամերիկյան արտադրության ու սաուդյան օդուժի ինքնաթիռը շիա ապստամբների կողմից հրթիռահարվել է մայրաքաղաք Սանայի մոտակայքում:
Ապստամբներին չի հաջողվել գերել օդաչուին, դեպքի վայրից հայտնաբերվել է ու չպայթած 2 ռումբ:
Միաժամանակ Սաուդյան Արաբիայի ու արաբական երկրների օդուժը շարունակում է Եմենի շիա ապստամբների հենակետերի ռմբակոծությունները, ինչի հետեւանքով զոհեր են գրանցվել նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
Հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց բնակավայրերը ու մեկնել հարեւան երկրներ: